Խորհրդարանի մոտ երեկ կայացած ցույցին ձերբակալվածների դատավարությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը
Խորհրդարանի մոտ երեկ կայացած ցույցին ձերբակալվածների դատավարությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Վարչական կարգով ձերբակալվածների թվում էր «Միասնական ազգային շարժման» անդամ Գիորգի Կապանաձեն: Կապանաձեից բացի, երեկ իրավապահները խորհրդարանի մոտ ձերբակալել են ևս երկու մարդու:
Ձերբակալված ակտիվիստները մեղադրվում են վարչական օրենսգիրքը խախտելու՝ ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ:
Քաղաքացիական ակտիվիստները փորձել են խորհրդարանի մուտքի մոտ տեղադրված երկաթյա ցանկապատին նկարել սովետական խորհրդանիշներ և գրել «Բիձինայի ստրուկները» մակագրությունը, սակայն պարեկային ոստիկանությունը թույլ չտվեց դա անել: