Խորհրդարանի մոտ ձերբակալել են «քարթուլի մարշի» և «քարթուլի միսիա» շարժման անդամներին
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ձերբակալել են՝ «քարթուլի մարշի» և «քարթուլի միսիա» շարժման անդամներին:
Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, ցուցարարները փորձել են բարձրանալ կառավարության շենքի մոտ:
«Քարթուլի մարշի» և «քարթուլի միսիա» շարժման անդամներ, Գիա Կորկոտաշվիլին և Գուրամ Փալավանդիշվիլին բողոքում էին ոստիկանական բաժանմունք հարձաքննության գնալու դեմ:
Ձերբակալվել է ցույցի երկու մասնակից:
Ինչպես հայտարարում են ցուցարարները, իրավապահների լրատվությամբ, նշված անձանց բաժանմունք են տարել նույնականացման նպատակով:
Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և կոչ են անում պետությանը հրաժարվեն ԼԳԲՏ անձանց աջակցությունից:
Հեղինակ -
Edgar Barsegyan