Խորհրդարանի մոտ ցույց են անում հունիսի 20-ին տուժածները, քաղաքացիական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները
Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի մոտ 2019 թվականի հունիսի 20-ի դեպքերից տուժածները և քաղաքացիական ակտիվիստները անց են կացնում բողոքի ցույց:
Հունիսի 20-ին բողոքողները կրկին հիշեցին երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
Հանրահավաքին միացել են նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարներ: Ցուցարարների հիմնական պահանջն այն է, որ Վրաստանի խորհրդարանը չընդունի համաներման մասին օրենքի նախագիծը:
«Գլխավոր կոչն է. Ոչ օկուպանտի համաներմանը, ոչ համաներմանը, որը հավասարության նշան է դնում ցուցարարների ցրման մասնակիցների ու նրանց հրամանատարների միջև, այս մարդկանց ու խաղաղ ցուցարարների միջև: Այս համաներումը տեղավորվում է Կրեմլի ուղերձների տուփերից մեկի մեջ, քանի որ մենք հիշում ենք նրանց հայտարարությունները, որ հունիսի 20-ը կազմակերպել են վրաց սադրիչ ուլտրաազգայնականները և կազմակերպիչները անպայման պետք է պատժվեն: Այս ամենը ծառայում է «Վրացական երազանքի» իշխանությունների կողմից կատարված հանցավոր գործողությունները լվանալու համար», – հայտարարել է հանրահավաքի կազմակերպիչ Նիկա Փարուլավան: