Խորհրդարանի կանոնակարգով նախատեսված հասարակական որոշումների կայացման գործընթացին հասարակական կազմակերպությունների մասնակցությունն այլևս պարտադիր չի լինի
Օրենսդիր մարմինը երրորդ ընթերցմամբ քննարկեց «Խորհրդարանի կանոնակարգ» օրենքում փոփոխությունը եւ 81 ձայնով պաշտպանեց այն։
Փոփոխության համաձայն՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը խորհրդարանի կանոնակարգով նախատեսված հանրային որոշումների կայացման գործընթացին այլեւս պարտադիր չի լինի։
Վերոնշյալ օրենքի նախագիծը լիագումար նիստում ներկայացրել է ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլին։
Կանոնակարգի նախագծով փոխվում և վերաձևվում է նաև ԿԸՀ անդամների ընտրության կարգը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը կընտրվի խորհրդարանի ողջ կազմի մեծամասնությամբ, ինչպես դա տեղի է ունենում խորհրդարանի նախագահի ընտրության դեպքում: