Խորհրդարանի գտնվելու վայրի հարցով օրակարգում գրառման կապակցությամբ հնարավոր է անց կացվեն կոնսուլտացիաներ
Խորհրդարանի գտնվելու վայրի հարցով օրակարգում գրառման կապակցությամբ հնարավոր է անց կացվեն կոնսուլտացիաներ

Խորհրդարանային մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանի տեղակայման հարցի հետ կապված կոնսուլտացիաները անց է կացնելու ևս մեկ անգամ: Այս մասին հայտնի է դարձել, չորս կոմիտեների միավորված նիստին, որտեղ քննարկել են խորհրդարանի օրակարգում փոփոխությունների նախագիծը:

Պատգամավորների մի մասը կարծիք է հայտնել, որ խորհրդարանի գտնվելու վայրը, օրենսդրությունում այլևս չպետք է նշվի Քութաիսին:

Խորհրդարանի օրակարգի նախագծի հեղինակ և նախաձեռնող Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ այս հարցով քննարկումները շարունակվելու են:

«Սահմանադրությունում այլևս նշված չէ խորհրդարանի գտնվելու վայրը, սակայն խորհրդարանի օրակարգը այն փաստաթուղթն է, որտեղ գոյություն ունի առանձին հոդված՝ խորհրդարանի նստավայրի մասին և իմ կարծիքով, պետք է նշված լինի, թե որտեղ է խորհրդարանի շենքը, պետք է գրենք կամ Թբիլիսիում ենք, կամ Քութաիսիում, կամ էլ երկու քաղաքում միանգամից: Մենք թիմի ներսում պետք է քննարկենք այս հարցը և եկեք այս քաղաքական հարցը լուծենք միասին»,-հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

Խորհրդարանում տեղի է ունեցել իրավաբանական հարցերով, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման, սփյուռքի և Կովկասի հարցերով և պաշտպանության և անվտանգության կոմիտեների միավորված նիստ, որտեղ քննարկել են խորհրդարանի օրակարգում փոփոխությունների հարցը: