Խորհրդարանի երեք կոմիտեների միացյալ նիստին քննարկվելու է Պետական անվանգության ծառայության զեկույցը
Խորհրդարանի երեք կոմիտեների միացյալ նիստին քննարկվելու է Պետական անվանգության ծառայության զեկույցը

Խորհրդարանում քննարկելու են Պետական անվանգության ծառայության 2019 թվականի զեկույցը: Փաստաթուղթը քննարկվելու է երեք կոմիտեների, պաշտպանության, իրավաբանական հարցերով և մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեների միացյալ նիստին:

Պատգամավորներին տարեկան զեկույցը ներկայացնելու է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Խոջևանիշվիլին: Վրաստանի Պետական անվանգության ծառայությունը 2019 թվականի զեկույցը խորհրդարանին ներկայացրել էր մի քանի ամիս առաջ, որտեղ գերատեսչությունը գնահատել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին վտանգները և քննարկել ծառայության առաջնահերթությունները:

Զեկույցում գլխավոր մարտահրավեր է անվանվել ռուսական բռնազավթումը և օկուպացված գոտու մոտ տիրող իրավիճակը: