Խորհրդարանի աշնանային նստաշրջանը փակվելու է ընթացիկ շաբաթ
Խորհրդարանի աշնանային նստաշրջանը փակվելու է ընթացիկ շաբաթ

Վրաստանի խորհրդարանը ընթացիկ շաբաթ փակելու է աշնանային նստաշրջանը, որից հետո օրենսդրական մարմինը գործունեությունը վարելու է արտահերթ նիստերի ձևաչափով:

Պատգամավորները ընթացիկ շաբաթ նշանակված նիստերին քննարկելու են 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը և նոր սահմանադրական փոփոխությունները, որը երեկ քննարկել է իրավական հարցերով կոմիտեն:

 

Փոփոխությունների համաձայն, չեղարկվելու է այսպես կոչված բոնուսային համակարգը և 2020 թվականին քաղաքական կուսակցությունները բլոկերի միավորվելու միանգամյա իրավունք կունենան:

Խորհրդարանը սահմանադրական փոփոխությունները կընդունի աշնանային նստաշրջանին՝ առաջին ընթերցմամբ: