Խորհրդարանն իր աշխատանքը պաշտոնապես վերսկսելու է ընթացիկ շաբաթ։ Կանոնակարգի համաձայն, սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը, սեպտեմբերի 1֊ին խորհրդարանը բացելու է աշնանային նստաշրջանը։
Աշնանային նստաշրջանի շրջանակներում, խորհրդարանը պետք է քննարկի և հաստատի մի քանի նոր օրենք։ Բացի այդ, օրենսդրական մարմնում լիագումար նիստերի ձևաչափում չեն լսել պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության տարեկան զեկույցները, որոնք գերատեսչությունները խորհրդարանին ներկայացրել են գարնանային նստաշրջանին։
Նախատեսելով այն, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի վերջին, խորհրդարանը իր գործունեությունը ծրագրում է շարունակել ժամկետների պաշտպանությամբ։ Այդ նպատակով լիագումար նիստերը ծրագրվում է անց կացնել երկու շաբաթվա ընթացքում։ Խորհրդարանային հանձնաժողովները իրենց գործունեությունը շարունակելու են սովորական ռեժիմում, քանի որ հոկտեմբերի 1֊ին խորհրդարանին կառավարությունը ներկայացնելու է 2021 թվականի պետական բյուջեն, որը խորհրդարանը հաստատելու է մինչև դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։