Հունիսի 28-ին գումարված խորհրդարանի արտահերթ նստաշրջանն իր աշխատանքն ավարտել է այսօր ՝ օգոստոսի 2 -ին:
Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան շնորհավորեց Իլիա Երկրորդին «Իլիաոբայի» կապակցությամբ:
«Այսօր Իլիաոբա է, և ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս օրվա առթիվ մեր Պատրիարք, Նորին Սրբություն Իլիա Երկրորդին: Մաղթենք նրան առողջություն և երկար կյանք», – ասել է խորհրդարանի նախագահը:
Արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերը սպառվել են, և նստաշրջանն ավարտել է աշխատանքը լիագումար նիստոով:
Դահլիճում հնչեց Վրաստանի օրհներգը: