Խորհրդարանի արտահերթ նիստին այսօր շարունակվելու է Կոբա Գվենետաձեի լսումները
Խորհրդարանի արտահերթ նիստին այսօր շարունակվելու է ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի լսումները: Գվենետաձեն «Թի Բի Սի բանկի» և նոր բանկային կարգավորումների հարցով խորհրդարանի առջև հանդես է եկել ապրիլի 5-ին, սակայն նրան չի հաջողվել ավարտել ելույթը:
Իշխող թիմը հայտարարում է, որ ազգային բանկի նախագահը պատասխանել է բոլոր հարցերին:
Իր հերթին փոքրամասնությունը ազգային բանկի նախագահի ելույթը գնահատել է բացասական և ասում է, որ «Թի Բի Սի բանկի» և բանկային նոր կարգավորումների հարցով նա պատգամավորներին սպառիչ պատասխաններ չի տվել: