Խորհրդարանը նախարարությունների վերակազմավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունները հաստատել է առաջին ընթերցմամբ
Վրաստանի խորհրդարանը նախարարությունների վերակազմավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունները հաստատել է առաջին ընթերցմամբ: 116 օրենսդրական փաթեթը քննարկել են այսօրվա արտահերթ նիստին: Պատգամավորներին փոփոխությունների փաթեթը ներկայացրել է կառավարության խորհրդարանական քարտուղար Նաթիա Միքելաձեն: Փոփոխություններին աջակցել է 84 պատգամավոր, երեքը դեմ են արտահայտվել:
Պատգամավորները փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկելու են այսօր, խորհրդարանային կոմիտեների ձևաչափով, իսկ փոփոխությունների երրորդ ընթերցմամբ հաստատումը ծրագրվում է մինչև ընթացիկ շաբաթվա վերջը: Ինչ վերաբերում է փոփոխություններին, Վրաստանի կառավարությունում լինելու է 10 նախարարություն և մեկ պետական նախարարի ապարատ:
Կոնկրետ, մշակույթի և սպորտի նախարարությունը միանում է կրթության նախարարությանը: Պատժակատարողության նախարարությունը միանում է արդարադատության նախարարությանը: Բռնազավթված տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց, փախստականների և վերաբնակեցման նախարարությունը վերացվում է և նրա գործառույթները բաժանվելու է մի քանի նախարարության վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan