Խորհրդարանը կողմ է քվեարկել տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միավորմանը
Վրաստանի խորհրդարանը 83 կողմ և մեկ դեմ ձայներով կողմ է քվեարկել տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միավորմանը։
«Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կանոնների մասին» օրինագծերի փաթեթը լիագումար նիստում երրորդ ընթերցման է ներկայացրել կառավարության խորհրդարանական քարտուղար Վախտանգ Բաչիաշվիլին։
Փոփոխության համաձայն՝ երկու պետական մարմիններ՝ տարածաշրջանային զարգացման նախարարությունը և ենթակառուցվածքների նախարարությունը, կձևավորվեն մեկ միասնական գործակալության՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մեջ։
Բացի այդ, կվերացվի իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոնը։