Վրաստանի խորհրդարանը ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի:
Օրենսդրական մարմնի որոշմամբ, ԿԸՀ-ի անդամ է դարձել Գիորգի Շարաբիձեն: Նրան աջակցել է 78 պատգամավոր, դեմ է եղել 12-ը:
Պատգամավորները քվեարկել են նաև երկրորդ թեկնածուի՝ Նաթիա Իոսելիանիի համար, սակայն նրա թեկնածությունը տապալվել է:
Խորհրդարանին որպես ԿԸՀ-ի անդամ Գիորգի Շարաբիձեի թեկնածությունը ներկայացրել է նախագահը:
Գիորգի Շարաբիձեն 2013 թվականի դեկտեմբերից Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: