Խորհրդարանը «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը հաստատել է երկրորդ ընթերցմամբ
Վրաստանի խորհրդարանը «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը հաստատել է երկրորդ ընթերցմամբ, 85 կողմ՝ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ: Պատգամավորները փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկել են այսօրվա նիստին, որից հետո նախագիծը դրվել է քվեարկության:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, նախագծով ճշտվում է, որ հանրային հեռարձակողը արտադրության և ոչ թե եթերի ոչպակաս 25 տոկոսը զիջելու է մասնավոր իրավունքի իրավաբանական անձի կողմից պատրաստված ծրագրերին: Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողը իրավասու է լինելու բովանդակալից պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, իրականացնել հասարակական կարծիքի հետազոտություն: Բացի այդ հեռարձակողին իրավունք է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի տարածաշրջաններում ռադիոծրագրերի հասանելիության որակի բարձրացման համար, օգտագործել հավելյալ ռադիո ալիքներ: Նախագծով ճշտվում է նաև հանրային հեռարձակողի խմբագրական, կառավարման և ֆինանսական անկախությունը խափանելու, այդ թվում ցուցմունքների, պարտավորեցնելու կամ ճնշում գործադրելու արգելքը:
Ինչպես նաև, փոփոխությունների համաձայն «պետական գնումների մասին» Վրաստանի օրենքը չի վերաբերելու հանրային հեռարձակողի կողմից՝ եթեր դուրս բերող հաղորդումների, հեռուստասերիալների, գեղարվեստական/փաստագրական ֆիլմերի պատրաստման ծառայությունները գնելու վրա: Բացի այդ հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի ներկայացմամբ փոփոխություններ է մտցնելու հանրային հեռարձակողի կանոնադրության մեջ:
Օրինագծով, հոգաբարձական խորհուրդը այլևս իրավասու չի լինելու հանրային հեռարձակողի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի հիմնական պայմանների հաստատման գործում: Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողի նախորդ տարվա բյուջեից մնացած մնացորդը ավելանալու է եկող տարվա հաստատված բյուջեին: Օրենսդրական փաթեթի համաձայն, Հանրային հեռարձակողը իրավասու է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված եկամուտները, այդ թվում պետական բյուջեից ստացված ասիգնացիաները օգտագործել ՝ սկսնակ արտադրության խրախուսման, հեռուստա-ռադիո և օնլայն արտադրանքի և նորարարական զարգացման համար, ինչպես նաև հաստատվում է, որ Աջարիայի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով մասնավոր գովազդները չեն կարող ցուցադրվել կամ թողնել ոչաշխատանքային օրերին:
Բացի այդ սպորտային ռեպորտաժների և միջազգային մրցույթների շրջանակներում, մրցույթային ծրագրի սկսվելու, բնական ինտերվալի և ավարտի ժամանակ կոմերցիոն գովազդի տեղադրման դեպքում, գովազդի ծավալը մեկ օրվա ընթացքում կազմում է 60 րոպե (նախկին 30 րոպեի փոխարեն):
Հեղինակ -
Edgar Barsegyan