Վրաստանի խորհրդարանը գարնանային նստաշրջանը փակելու է ընթացիկ շաբաթ: Կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը փակվում է հունիսի վերջին ուրբաթ օրը: Համապատասխանաբար, գարնանային նստաշրջանը կփակվի հունիսի 26-ին, ազգային օրհներգի ֆոնին:
Հաշվի առնելով, որ խորհրդարանը պետք է հաստատի մի քանի օրինագիծ և լսելու է տարբեր զեկույցներ, օրենսդիրները իրենց գործունեությունը կշարունակեն արտահերթ նստաշրջանների ձևաչափով:
Ըստ կանոնակարգի, աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: