Խորհրդարանը ընթացիկ շաբաթ վստահություն է հայտնելու կառավարության գործող կազմին
Խորհրդարանը ընթացիկ շաբաթ վստահություն է հայտնելու կառավարության գործող կազմին

Վրաստանի խորհրդարանը ընթացիկ շաբաթ վստահություն է հայտնելու կառավարության գործող կազմին, իսկ նորացված կազմի շուրջ քննարկելու է 2-3 շաբաթ հետո:

Վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն նախարարությունների քանակը 14-ից ծրագրում է նվազեցնել մինչև 11-ը, և դա պետք է պատկերվի օրենսդրությունում:

Կոնկրետ, կառավարությունը նախարարությունների վերակազմավորման կապակցությամբ, պետք է օրենսդրական փոփոխությունները ներկայացնի խորհրդարանին և համապատասխանաբար այդ փոփոխությունները պետք է պատկերվեն օրենքներում, որը պահանջում է ժամանակ, իսկ վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, նախարարների թեկնածուներին խորհրդարանին ներկայացման համար ունի 7 օր ժամանակ:

Մամուկա Բախտաձեն պարզաբանում է, որ այս պահին խորհրդարանը վստահություն է հայտնելու գոյություն ունեցող կազմին, որոնց մի մասը չի լինելու նոր կառավարության կազմում:

Վարչապետի թեկնածուն նշում է, որ ժամանակը խնայելու տեսանկյունից, խորհրդարանական թիմին առաջարկել է անցնել կոնսուլտացիաներ, խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի հետ:

Նրա խոսքերով, կառավարության ծրագրի և կառավարության անձնակազմի մանրամասն քննարկումները պետք է տեղի ունենան նախարարների կաբինետի նոր կառուցվածքը ներկայացնելու ժամանակ, երբ խորհրդարանի առջև վստահություն ստանալու համար կներկայանան անձամբ այն նախարարները, որոնք համալրելու են կառավարության նոր կաբինետը: