Խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության գործընթացն շարունակվելու է այսօր
Խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության գործընթացն շարունակվելու է այսօր

Վրաստանի տասներրորդ գումարման խորհրդարանում հանձնաժողովների փոխնախագահների ընտրության գործընթացը կշարունակվի այսօր: Հանձնաժողովների այսօրվա նիստերում քննարկվելու են հանձնաժողովների դրույթները:

Հանձնաժողովների փոխնախագահների ընտրության ավարտից հետո, օրենսդրական մարմինը կշարունակի քննարկել 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը: բյուջեի նախագծի քննարկումը սկսել էր նախորդ գումարման խորհրդարանը: Փաստաթղթի մշակված տարբերակն արդեն օրենսդիր մարմնում է: Բյուջեն կհաստատվի մինչև դեկտեմբերի վերջը:

Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, ապա «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միությունը խորհրդարանին երկրի վարչապետի պաշտոնում ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Ընթացակարգի համաձայն, կառավարության լիազորությունների վերացումից երկու շաբաթվա ընթացքում, խորհրդարանն իր վստահությունն է հայտնելու խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունք ունեցող կուսակցության թեկնածուի կողմից առաջադրված կառավարությանը: Բացի այդ, կառավարության կազմին զուգահեռ, խորհրդարան կներկայացվի կառավարության ծրագիրը: Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն:

«Այժմ հանձնաժողովները համալրվում են: Այսօր էլ մնացած հանձնաժողովներում կընտրեն տեղակալներին, կմշակեն և կհաստատեն հանձնաժողովների կանոնադրությունը: Դրանից հետո կլինի բյուջեի քննարկումը և կառավարության և վարչապետի հաստատումը: Այս շաբաթն ու գալիք շաբաթը լի կլինեն այս հարցերով»,- հայտարարել է խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրակլի Քադագիձեն: