Այսօր անց են կացվում Վրաստանի խորհրդարանական ընտրություններ: Ընտրական վարչակազմում ասում են, որ պատրաստ են ընտրություններն անցկացնել մասնագիտացված, բոլորին համար ձեռնհաս և առողջության համար անվտանգ միջավայրում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) տեղի է ունեցել տեղեկատվական ճեպազրույց: Ինչպես հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն, բոլոր ընտրատեղամասերը պատրաստ էին առաջին ընտրողին ընդունել ժամը 08:00-ին, որտեղ սանիտարահիգիենիկ նորմերը լիովին պահպանված են, և այս պահին ընթանում է քվեարկության գործընթացը: Ինչ վերաբերում է ստացիոնար բժշկական հաստատություններում և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների ընտրություններին մասնակցելու ապահովման նպատակով ստեղծված 127 հատուկ տեղամասին, նրանք 311 շարժական քվեատուփի միջոցով սկսել են սպասարկել ընտրողներին:
Այսօր, խորհրդարանական ընտրությունների հետ միասին, տեղի են ունենում սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունները, Թբիլիսիի, Թելավիի, Թեթրիծղարոյի և Օնիի մունիցիպալիտետների 39 ընտրատեղամասերում, ինչպես նաև քաղաքապետի արտահերթ ընտրություններ են անցկացվում ՝Կասպիի, Օնիի, Խարագաուլիի, Թերջոլայի և Քութաիսիի մունիցիպալիտետներում 254 ընտրատեղամասում, իսկ Աջարիայի ինքնավար հանրապետությունում անց են կացվում Աջարիայի գերագույն խորհրդի ընտրություններ:
Համապատասխանաբար, այսօր Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, ընտրողներին ընտրատեղամասերում կտրվի երկու քվեաթերթիկ, ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով: Այնտեղ, որտեղ անց են կացվում նաև սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունները և քաղաքապետի ընտրությունները, ընտրողը կստանա երեք քվեաթերթիկ: Աջարիայի տարածաշրջանում ՝ չորս քվեաթերթիկ, երկուսը ՝ Վրաստանի խորհրդարանի և երկուսը ՝ Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրությունների համար:
«Ընտրողը տեղամաս հասնելուն պես պետք է ունենա Վրաստանի քաղաքացու անձը հաստատող վկայական կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր: Միևնույն ժամանակ, տեղամաս մուտք գործելիս նա պետք է կրի շնչադիմակ, այն չունենալու դեպքում կտրամադրվի ընտրական վարչակազմի կողմից:
Հիշեցնենք, որ ընտրողը ստիպված կլինի երկու անգամ կարճ ժամանակով հանել շնչադիմակը՝նույնականացման և օրենքով սահմանված գործընթացների կատարման համար: Եթե ընտրողը չի հանի շնչադիմակը, ապա նա չի ստանա քվեաթերթիկ:
Ընտրողներին տեղամասի մուտքի մոտ կհանդիպի ախտահանող գորգ և ձեռքի ախտահանման համար անհրաժեշտ լուծույթ: Բացի այդ, ընտրատեղամասում ընտրողին կհանձնվի անհատական գրիչ:
Այստեղ ես կցանկանայի հիշեցնել ընտրողներին, որ ցանկության դեպքում նրանք կարող են օգտագործել ԿԸՀ կայքը `տեղամասի մանրամասն հասցեն պարզելու համար, որտեղ կարող են առցանց լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Ընտրողները այս տեղեկատվությունը կստանան նաև ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնում, որն այսօր կաշխատի անդադար: Հեռախոսային-տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարն է `2 51 00 51: Բացի այդ, աշխատում է առցանց չաթը: Խուլ ու լսողության հետ խնդիրներ ունեցող անձինք ժեստերի լեզվով տեղեկություն կարող են ստանալ տեսազանգի միջոցով, իսկ հայ և ադրբեջանախոս ընտրողները հնարավորություն ունեն օգտվել հեռախոսային կենտրոնի ծառայություններից իրենց մայրենի լեզուներով»,- ասել է Անա Միքելաձեն:
Նրա խոսքով, ընտրություններին հետևում են ընտրական սուբյեկտների 80 819 ներկայացուցիչներ, 132 տեղական դիտորդական կազմակերպության 46 981 և հինգ ընտրական վարչակազմի, 20 դեսպանության և 23 միջազգային կազմակերպության 910 դիտորդ: Ընտրական գործընթացը լուսաբանում է 118 մեդիակազմակերպության 5 971 ներկայացուցիչ:
Ընտրական օրենսդրության համաձայն, այսօր ընտրատեղամասերում արգելվում է քարոզչությունը: Բացի այդ, ազատ քվեարկությունը նախատեսված է օրենքով: ԿԸՀ-ում նշում են, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու քվեարկության շենքում ընտրողի տեղաշարժը:
Պետք է նշել, որ հասարակական կարծիքի հետազոտումը (էքզիթփոլ) անց է կացվում ընտրատեղամասերի մոտ, քվեարկության գործընթացին զուգահեռ, ընտրողի կողմից տեղամասը լքելուց հետո, ընտրողների հետ հարցազրույցի միջոցով:
Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ արգելվում է մինչ քվեարկությունը 8 ժամ շուտ և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն հեռուստատեսության և ռադիոյի եթերով վճարովի նախընտրական գովազդի կամ անվճար նախընտրական գովազդի, ընտրական սուբյեկտի ծրագրերի տեղադրում և հաղորդում, ինչպես նաև ընտրական նպատակներով ավտոմատ հեռախոսային կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելը:
Այսօր ամբողջ օրվա ընթացքում ընտրական վարչակազմը ձեզ տեղեկատվություն կտրամադրի քվեարկության օրվա անցկացման վերաբերյալ: Օրվա ընթացքում տեղի կունենան տեղեկատվական ճեպազրույցներ: Մենք ձեզ կտրամադրենք նաև ընտրողների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն»,- ասել է ԿԸՀ-ի խոսնակը: