Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծել
Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծել

Խորհրդարանական ընդդիմության 35 պատգամավոր պահանջում է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծել։

Համատեղ հայտարարություն են արել Թամար Կորձայան, Լևան Բեժաշվիլին, Ալեկո Էլիսաշվիլին, Թակո Չարկվիանին, Թեոնա Աքուբարդիան և Քեթի Տուրազաշվիլին։

Կորձայայի խոսքով՝ ընդդիմությունը բավականաչափ ստորագրություններ է հավաքել Ղարիբաշվիլիի ունեցվածքի վերաբերյալ։

Նրա խոսքով, «Վրացական երազանքը» պետք է ասի՝ պատրա՞ստ է խոսել կոռուպցիայի խնդիրների մասին, որոնք Վրաստանը պարտավորվել է վերացնել Եվրոպայի առաջ։