Խորհրդարանական ձևաչափով Գիորգի գախարիայի հետ հանդիպումը տեղի է ունենալու մինչև շաբաթվա վերջը. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանական ձևաչափով Գիորգի գախարիայի հետ հանդիպումը տեղի է ունենալու մինչև շաբաթվա վերջը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, ներքին գործերի նախարար Գիորգի գախարիայի հետ խորհրդարանական ձևաչափով հանդիպումը տեղի է ունենալու մինչև շաբաթվա վերջը:

Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ, հատուկ գործողության հետ կապված վերջնական դիրքորոշումը, մշակվելու է մանրամասները քննարկելուց հետո:

«Մեզ համար կարևոր է, որ մանրամասն քննարկենք հատուկ գործողության հետ կապված հարցերը և դրա համար գոյություն ունի համապատասխան պատրաստակամություն: Կարելի է ասել, որ մինչև շաբաթվա վերջը կայանալու է խորհրդարանային ձևաչափով հանդիպում,  ներքին գործերի նախարարի մասնակցությամբ և այնտեղ քննարկելու ենք բոլոր դետալները: Բնականաբար մենք արդեն հանդիպել ենք ներքին գործերի նախարարին և նա պարզաբանել է հատուկ գործողության պատճառները, կոնկրետ նրա ձևի, այսպես ասած ձևը ընտրելու պատճառները և այլն: Սակայն քանի դեռ չենք քննարկի բոլոր դետալները, բնականաբար վերջնական դիրքորոշում չեն կարող ունենալ»,-հայտարարել է Կոբախիձեն:

Ինչ վերաբերում է հատուկ գործողության ձևին, Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ, այս օրերին պարզ երևաց, որ իշխանությունները գործում են մարդկային և դա կտրուկ փոփոխություն է, որը երկիրը իրականացրել է 2012 թվականից հետո:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, իշխող թիմի համար հիմնական սկզբունքն է, որ սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված և այդ դիրքորոշումը իշխանությունները ցուցադրել են: