Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, ընթանում է անչափահասներից մեկի և թիվ 51 դպրոցի ուսուցչուհու հարցաքննությունը
Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, ընթանում է անչափահասներից մեկի և թիվ 51 դպրոցի ուսուցչուհու հարցաքննությունը

Ներքին գործերի նախարարությունում շարունակվում է, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով անչափահասների հարցաքննումը:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, հետաքննչական ծառայություն արդեն այցելել է մեկ անչափահաս ծնողի հետ միասին և թիվ 51 դպրոցի ուսուցչուհին:

Անչափահասի հոր հայտարարությամբ, նրա տղան ներկա չի գտնվել կռվի ժամանակ:

«Իմ որդին կանչված է հարցաքննության: Նա անձամբ ներկա չի գտնվել այդ իրավիճակին: Նա ներկա չի գտնվել սպանության ժամանակ և կռվի ժամանակ տարածքում չի եղել: Իմ ունեցած լրատվությամբ, մինչ այդ ոչ մի դիմակայություն տեղի չի ունեցել և եթե նա որևէ բան գիտի ապա կասեր մինչ այդ: Մենք երկու անգամ ենք եղել հարցաքննության և այսօր նույնպես եկել ենք»,-նշել է անչափահասի հայրը:

Իր հերթին դպրոցի ուսուցչուհին մինչ հետաքննչական ծառայություն մտնելը  հայտարարել է, նա չգիտի, թե ինչու են իրեն կանչել հարցաքննության, քանզի նա ոչ մի բանից տեղյակ չի եղել:

Վկաներին հարցաքննել են նաև երեկ: Հետաքննչական ծառայություն էր կանչվել թիվ 51 դպրոցի հինգ աշակերտ և մեկ ուսուցչուհի: Այդ անչափահասները բոլորը միասին գտնվում էին Խորավայի փողոցում, նրանց հարցաքննությունը տևել է 6 ժամ:

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Վլադիմիր Բորցվաձեն հունիսի 1-ին հայտարարել էր, որ ՆԳՆ-ը սկսում է հետաքննությունը, դատական նիստերի ժամանակ ի հայտ եկած նոր ապացույցների շուրջ:

Մինչ այդ, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետաքննությունը, դատախազությունից վերադարձվում է ներքին գործերի նախարարություն:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալներին դատապարտել են՝ 10 տարի և 6 ամիս  և 9 տարի և 9 ամիս բանտարկության:

Այս գործով դատավճիռը հայտարարվել էր մայիսի 31-ին:

Դատարանի մեկնաբանմամբ, Գ.Բ.-ն ճանաչվել է մեղավոր ծանր հանգամանքներում՝ նախնական գիտակցմամբ անչափահաս Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, իսկ Գ.Ջ.-ն ճանաչվել է մեղավոր ծանր հանգամանքներում՝ նախնական գիտակցմամբ անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեջ: Նույն վճռով, ներկայացված մեղադրանքում Գ.Բ-ն Գ.Ջ-ի հետ միասին անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի խմբային սպանության մեջ, իսկ Գ.Ջ-ի կողմից գործած հանցանքը դատարանի կողմից որակավորվել է որպես Դավիթ Սարալիձեի սպանության փորձ՝ ծանր հանգամանքներում:

Թբիլիսիում, Խորավայի փողոցում, երկու անչափահասի վիրավորել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Նրանցից մեկը մահացել էր հիվանդանոց տանելու ճանապարհին, իսկ երկրորդը, չնայած բժիշկների փորձերին, մահացել էր դեկտեմբերի 2-ին: