Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետաքննությունը դատախազությունից վերադառնալու է ՆԳՆ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետաքննությունը դատախազությունից վերադառնալու է ներքին գործերի նախարարություն,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ:
«Վաղը առավոտից ներքին գործերի նախարարությունը վերադառձնելու է դատախազությունից հետաքննության գործընթացը և փոխվարչապետ Գիորգի Գախարիան անձամբ վարելու է հետաքննությունը: Ես անձամբ ներգրավված եմ լինելու հետաքննությանը և վերահսկելու եմ գործընթացը»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետը զրուցել է նաև խորհրդարանային հետաքննչական հանձնաժողովի ստեղծման մասին և նշել, որ հանձնաժողովը իր աշխատանքը սկսելու է կարճ ժամկետում:
Հեղինակ -
Edgar Barsegyan