Խորավայի փողոցում սպանության գործով ստեղծվելու է խորհրդարանական հետաքննչական հանձնաժողով
Խորավայի փողոցում սպանության գործով ստեղծվելու է խորհրդարանական հետաքննչական հանձնաժողով,-այս հայտարարությունը արել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Այսօր դատարանը կայացրել է վճիռ, մեզ համար շատ ցավալի գործով, որը վերաբերում է երկու անչափահասի սպանությանը: Դատարանի վճռի բովանդակությունը նախատեսելով, կոնկրետ այն պայմանները նախատեսելով, մի դեպքում կայացվում է ավարտված հանցանքի վրա վճիռը և երկրորդ դեպքում ՝ փորձի վրա, ապա հստակ է, որ գործը պետք է հասցվի մինչև վերջ:
Այդ իսկ պատճառով ստեղծվելու է խորհրդարանային հետաքննչական հանձնաժողով, որը օգտագործելու է բոլոր լծակները, արդարադատության կատարման ապահովման համար»,-ասել է Կոբախիձեն:
Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր կայացրել է մեղադրական դատավճիռ, Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության գործով մեղադրյալ երկու անձի նկատմամբ: Կոնկրետ, մեղադրյալի նախնական գիտակցմամբ, անչափահասի կանխամտածված սպանության և սպանության փորձի համար, դատարանը անչափահաս մեղադրյալներին ճանաչել է մեղավոր:
Դատարանի մեղադրական դատավճռով, Գ. Բ.-ն մեղավոր է ճանաչվել ծանր պայմաններում, նախնական գիտակցմամբ անչափահաս Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության մեջ, իսկ Գ. Ջ.-ն մեղավոր է ճանաչվել, ծանր պայմաններում, նախնական գիտակցմամբ անչափահաս Դավիթ Սարալիձեին կանխամտածված սպանության փորձի մեջ: Նույն դատավճռով, ներկայացված մեղադրանքում Գ. Բ.-ն, Գ. Ջ.-ի հետ միասին անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի խմբակային սպանության մեջ, իսկ Գ. Ջ.-ի կողմից իրականացրած հանցանքը վերաորակավորվել է, որպես Դավիթ Սարալիձեի սպանության փորձ ծանրացված պայմաններում:
Հեղինակ -
Edgar Barsegyan