Խորավայի փողոցում սպանության գործով այսօր հարցաքննելու են չորս անչափահասի
Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն այսօր հարցաքննելու է չորս անչափահասի: Այստեղից երկու անչաափահասին առաջին քննության ժամանակաշրջանում ներքին գործերի նախարարությունը չէր հարաքննել:
Ինչպես հայտարարել է հանձնաժողովի անդամ Իրակլի Աբեսաձեն, այսօր լսելու են ինչպես միջադեպի մասնակից անչափահասներին, այնպես էլ նրանց, ովքեր հնարավոր է, Խորավայի փողոցում տեղի ունեցածի մասին տիրապետում են կարևոր տեղեկության:
Քննչական հանձնաժողովը գործով զեկույցը խորհրդարանի բյուրոյին ներկայացնելու է սեպտեմբերի սկզբին:
Հարցաքննություններով ապացույցների հավաքելու մասը հանձնաժողովը հավանաբար կավարտի հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի: