Խորավայի փողոցում սպանության գործի նյութերը կարճ ժամկետում պետք է հասանելի լինի հետաքննչական հանձնաժողովի համար, համապատասխան նամակները արդեն ուղարկվել են. Սերգի Կապանաձե
Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանության գործի նյութերը պահանջելու նպատակով, ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովից համապատասխան գերատեսչություններ արդեն ուղարկվել են նամակներ,-այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն:
Կապանաձեն հույս է հայտնել, որ նյութերը հանձնաժողովին կփոխանցվեն կարճ ժամկետում, որպեսզի դրանց ուսումնասիրելը սկսվի ժամանակին:
Նրա խոսքերով, դատախազության գործի նյութերը կազմված են 14 հատորից և հանձնաժողովը փորձելու է այդ գործը ուսումնասիրել կարճ ժամկետում:
Ժամանակավոր խորհրդարանական հետաքննչական հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենալու վաղը: Նիստին հաստատվելու է կանոնակարգը և սահմանվելու է հետագա ռազմավարական ծրագիրը, այդ թվում հանձնաժողովի կողմից հարցաքննվող անձանց մոտավոր ցուցակը:
Բացի այդ, Սերգի Կապանաձեն այսօր հանդիպել է Զազա Սարալիձեի հետ: Ինչպես ասել է Կապանաձեն, հանդիպումը կայացել է Սարալիձեի տանը: Գործով ավելի մանրամասն զրուցելու համար, Սարալիձեն վաղը փաստաբանի հետ միասին գնալու է խորհրդարան:
Հեղինակ -
Edgar Barsegyan