Խորավայի փողոցի ողբերգությունը ոչ տուժած ունի և ոչ էլ մեղավոր, բոլորս տուժած ենք. Սպանված դեռահասի մայրը
Խորավայի փողոցի ողբերգությունը ոչ տուժած ունի և ոչ էլ մեղավոր, բոլորս տուժած ենք. Սպանված դեռահասի մայրը

Խորավայի փողոցի ողբերգությունը ոչ տուժած ունի և ոչ էլ մեղավոր, բոլորս տուժած ենք,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված Լևան Դադունաշվիլու մայրը, Նաթիա Սաղվարելիձեն՝ դատարանում:

«Ընդհանրապես, մարդ ինչ անում է, ամեն բան իր համար է անում: Սա իմ խոսքերը չեն: Երևում է, որ մեղավորները շատ էին ուզում հասնել այս արդյունքին, այնպես ջանասիրաբար էին աշխատել Խորավայի փողոցում և ընդհանրապես համարում եմ, որ Խորավայի փողոցի ողբերգությունը ոչ տուժած ունի և ոչ էլ մեղավոր: Մենք այստեղ բոլորս տուժած ենք: Մենք տուժել ենք շատ մեծ չարության առաջ և լավ կլինի, եթե ավագ սերունդ կանենք ճիշտ եզրակացություններ, որպեսզի դա չկրկնվի»,- հայտարարել է Լևան Դադունաշվիլու մայրը:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալները դատապարտվել են 10 տարվա և 6 ամսվա, 9 տարվա և 9 ամսվա ազատազրկման,- այս մասին հայտարարել է դատավոր Էկա Արեշիձեն՝ րոպեներ առաջ:

Մասնավորապես, մեղադրյալ Գ.Բ.-ն, ով անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի սպանության մեջ և մեղավոր ճանաչվել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատժաժամկետը  կրճատվել  է մեկ չորրորդով և սահմանվել 10 տարի և 6 ամսվա ազատազրկում:

Երկրորդ անչափահաս Գ.Ջ.-ն անմեղ է ճանաչվել կանխամտածված սպանության համար և մեղավոր ճանաչվել սպանության փորձի համար: Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն չատիժը կրճատվել է մեկ չորրորդ և սահմանվել 9 տարի և 9 ամսվա ազատազրկում:

Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասի սպանության գործով վճիռը դատարանը կայացրել էր երեկվա նիստին: