Խորավայի գործի վկաներից մեկի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մերաբ Մորչաձեին առաջադրվել է մեղադրանք
Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով վկայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մերաբ Մորչաձեին, պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք:
Մորչաձեն մեղադրվում է Վրաստանի ՔՕ 372-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է վկայի վրա ճնշման գործադրում և փոխարենը գումարի առաջարկում:
Մորչաձեի փաստաբանի խոսքերով, մեղադրյալը չի ճանաչում իր մեղքը:
Փաստաբան Զաալ Թավաձեի խոսքերով, վաղը դատարանը քննարկելու է նրան խափանման միջոց սահմանելու հարցը: Նրա լրատվությամբ, դատախազությունը հավանաբար կպահանջի կալանք:
Մորչաձեի դատական նիստը կայանալու է վաղը ժամը 11:00-ին:
Խորավայի փողոցում սպանության գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Միրզա Սուբելիանիին պաշտոնապես ներկայացվել է մեղադրանք:
Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում մեղադրանքի ներկայացմանը ներկա էր նրա փաստաբան՝ Ինգա Չալաուրին: Ինչպես փաստաբանը ասել է լրագրողներին, Սուբելիանիին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 376-րդ հոդվածով:
Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաև, Խորավայի փողոցում սպանության գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Միրզա Սուբելիանիին:
Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն Միրզա Սուբելիանիին մեղադրում է հանցանքը թաքցնելու մեջ:
Խորավայի փողոցում երկու անչափահասի վիրավորել էին 2017 թ. դեկտեմբերի 1-ին: Լևան Դադունաշվիլին մահացել է մինչ հիվանդանոց հասցնելը, իսկ Դավիթ Սարալիձեն երկու օր անց:
Դատարանը Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության գործում, մեղադրյալ Գ. Բ.-ին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ ծանր պայմաններում անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեղադրանքով Գ. Ջ.-ն դատապարտվել է 9 տարի 9 ամիս ժամկետով:
Հեղինակ -
Edgar Barsegyan