Խնդրում եմ լրագրողներին, դիտորդներին, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչներին, չհատեն իրավասությունների սահմանը. Թամար Ժվանիա
Խնդրում եմ լրագրողներին, դիտորդներին, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչներին, չհատեն իրավասությունների սահմանը, գործեն օրենքի շրջանակներում և հնարավորություն տան հանձնաժողովի անդամներին պատկերել ընտրողների կամքը,-այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Թամար Ժվանիան հայտարարել է Զուգդիդիի ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելիս:
Թամար Ժվանիայի խոսքով, տեսա-ֆոտո նկարահանում քվեարկության օրը թույլատրվում է հատուկ կարգով, և անթույլատրելի է հարցազրույց վերցնել, մեկնաբանել ընտրատեղամասում:
«Խնդրում եմ լրագրողներին, դիտորդներին, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչներին, չհատեն իրավասությունների սահմանը, գործեն օրենքի շրջանակներում և հնարավորություն տան հանձնաժողովի անդամներին պատկերել ընտրողների կամքը: Ընտրական վարչակազմը ծառայում է ընտրողներին»,-հայտարարել է Թամար Ժվանիան: