Խնդիրների, նպատակների և կարծիքի սահմանման նպատակով, հենվում ենք ներքին հետազոտությունների վրա
Խնդիրների, նպատակների և կարծիքի սահմանման նպատակով, հենվում ենք ներքին հետազոտությունների վրա

Մենք ունենք սեփական ներքին հետազոտությունները և այդ հետազոտությունները տալիս են մեզ այն բանի հնարավորությունը, որ անենք ճիշտ կանխատեսումներ  ինչպես ընտրությունների տեսանկյունից, այնպես էլ այլ ուղղություններով,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ NDI-ի հետազոտության արդյունքների մասին խոսելիս:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, նշված ժամանակահատվածում չի անցկացվել ներքին հետազոտություն և համապատասխանաբար, NDI-ի հետազոտության տվյալների հետ համեմատելը՝ անհնար է:

Լրագրողների հետ զրուցելիս, Իրակլի Կոբախիձեն արձագանքել է խորհրդարանի գործունեության հետ կապված հետազոտության արդյունքներին և նշել, որ կարևոր է հարցի ձևակերպումը:

Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս նշել է, որ կառավարող թիմը խնդիրների, նպատակների և հանրային կարծիքի սահմանման նպատակով, հենվում է ներքին հետազոտությունների վրա: