Խերսոնում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել
Խերսոնում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել

Խերսոնի վրա ռուսական զորքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել են Խերսոնի ռազմական շրջանի վարչակազմը և Խերսոնի շրջանային դատախազությունը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական զորքերը լուսաբացին հրետանային կրակ են բացել Խերսոնի ուղղությամբ, իսկ ավելի ուշ անօդաչու թռչող սարքի հարված է հասցվել քաղաքի կենտրոնական հատվածին։