Խավիեր Կոլոմինան կնշանակվի Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ 

14:26, 23.07.2024
NATO Secretary General's Special Representative for the Caucasus and Central Asia is Javier Colomina Píriz.

NATO Secretary General's Special Representative for the Caucasus and Central Asia is Javier Colomina Píriz.

Խավիեր Կոլոմինան կնշանակվի Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ.

Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Քսավիեր Կոլոմինան զբաղեցրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ քարտուղարի պաշտոնը:

«Մեր դաշինքի համար կարևոր են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Սահելի շրջանները։ Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Նրա նշանակումը ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարեւոր աշխատանքը հարավում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ինչպես ինքը՝ Կոլոմինան, գրել է X սոցիալական ցանցում, պատիվ է նոր պաշտոնում նշանակվելու համար։

«Ես անհամբեր սպասում եմ հարավում ՆԱՏՕ-ի ջանքերի համակարգմանը և ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը»,- գրել է Խավիեր Կոլոմինան։

Նմանատիպ