Խավիեր Կոլոմինան կնշանակվի Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Խավիեր Կոլոմինան կնշանակվի Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ.
Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Քսավիեր Կոլոմինան զբաղեցրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ քարտուղարի պաշտոնը:
«Մեր դաշինքի համար կարևոր են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի շրջանները։ Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Նրա նշանակումը ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարեւոր աշխատանքը հարավում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ինչպես ինքը՝ Կոլոմինան, գրել է X սոցիալական ցանցում, պատիվ է նոր պաշտոնում նշանակվելու համար։
«Ես անհամբեր սպասում եմ հարավում ՆԱՏՕ-ի ջանքերի համակարգմանը և ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը»,- գրել է Խավիեր Կոլոմինան։