Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր ռազմական ուժերը Վրաստանից
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան օգոստոսյան պատերազմի մասին թվիթերյան գրառում է արել:
Կոլոմինայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մեծապես աջակցում է Վրաստանին։
«Ինչպես հաստատվեց Մադրիդի գագաթնաժողովում, ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և շարունակում է կոչ անել Ռուսաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները և դուրս բերել իր ռազմական ուժերը Վրաստանից»,- գրել է Կոլոմինան։