Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն չի ճանաչում Վրաստանի Հարավային Օսեթիայի շրջանում անցկացված ընտրությունների օրինականությունը
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն չի ճանաչում Վրաստանի Հարավային Օսեթիայի շրջանում անցկացված ընտրությունների օրինականությունը

ՆԱՏՕ-ն չի ճանաչում կիրակի օրը Վրաստանի Հարավային Օսեթիայի տարածաշրջանում անցկացված ընտրությունների օրինականությունը, հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«ՆԱՏՕ-ն չի ճանաչում կիրակի օրը Վրաստանի Հարավային Օսեթիայի տարածաշրջանում կայացած ընտրությունների օրինականությունը։ Դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է Կոլոմինայի հայտարարության մեջ։

Օկուպացված Ցխինվալում «նախագահական ընտրությունների» նախնական արդյունքների համաձայն, սպասվում է, որ խամաճիկ ռեժիմը երկրորդ փուլ կանցկացնի։ Անջատողական ռեժիմի տարածած տեղեկատվության համաձայն, դե ֆակտո առաջնորդ Անատոլի Բիբիլովը և Ալան Գագլոևը կհանդիպեն ընտրությունների երկրորդ փուլում։