Խաթունա Սամնիձե. Պապուաշվիլիի հայտարարությունը, թե ինչ-որ մեկը ազդում է մեկ ուրիշի վրա, վիրավորական է, մենք անկախ կուսակցության ներկայացուցիչներ ենք և մենք ենք որոշում, երբ և ինչ ձևով ներգրավվել աշխատանքային խմբերում
Երևում է Շալվա Պապուաշվիլին տեղյակ չէ կամ միտումնավոր մոլորեցնում է հասարակությանը, քանի որ ես նախկինում էլ աշխատանքային խմբերում ներգրավված չեմ եղել »,- այս մասին ասել է «Հանրապետական» կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն։
Ըստ Սամնիձեի քանի որ Վրացական երազանքը հստակ չի սահմանում ընթացակարգը, ինչպես են որոշումները կայացվում, ինչպիսին է լինելու ընդդիմության և հասարակական կազմակերպությունների դերն աշխատանքային խմբերում, հնարավորություն չի տեսնում այս գործընթացի մի մաս լինելու:
«Խոսնակի կողմից այս տեսակ արտահայտությունը, թե ինչ-որ մեկն ազդում է մեկ ուրիշի վրա, վիրավորական է։ Որքան գիտեմ այդպես լինում է Վրացական երազանքի ներսում և ըստ երևույթի կարծում են, որ այլ տեղ այդպես են որոշումներ կայացվում։ Մենք անկախ կուսակցության ներկայացուցիչներ ենք, անկախ պատգամավորներ քաղաքական խմբերում և խմբակցություններում և մենք ինքներս ենք որոշում թե երբ և ինչ ձևով ներգրավվել աշխատանքային խմբերում։ Ցավալի է, որ 12 կետերի իականացման համար երկու զուգահեռ գործընթացներ են ընթանում, բայց սա իրականություն է, որին պետք է առերեսվել։ Այս ամենը ստեղծել է Վրացական երազանքը իր քաղաքականությամբ, որը չի դիտարկում ընդդիմադիր կուսակցությունների ամբողջական ընդգրկումը աշխատանքային խմբերում»,- նշել է Խաթունա Սամնիձեն։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին երեկ ասել է, որ Խաթունա Սամնիձեն կարևոր է համարում աշխատել խորհրդարանական ձևաչափերում, սակայն այժմ ասում է, որ չի կարողանա մասնակցել այդ ձևաչափերին։ Կարևոր է բացահայտ գնահատեն այս գործընթացը, որով Ազգային շարժումը և նրան սատարող երկու կուսակցությունները՝ Լելոն և Շինարարի Ռազմավարությունը զբաղված են արմատական օրակարգով։ Սա նշանակում է, որ մարդկանց վրա ճնշումների մեծ հավանականություն կա: Ես հասկանում եմ, որ Խաթունա Սամնիձեն գտնվում է ծանր վիճակում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։