Խաթունա Սամնիձե. Մենք շարժվում ենք դեպի ավարտ, ակնկալում ենք, որ դիրքորոշումները կմոտենան, և մենք համաձայնության կգանք
Խաթունա Սամնիձե. Մենք շարժվում ենք դեպի ավարտ, ակնկալում ենք, որ դիրքորոշումները կմոտենան, և մենք համաձայնության կգանք

Բրյուսելում արված հիմնական հայտարարությունն այն էր, որ այս հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է, որ կողմերը գտնեն բոլոր ձևերը, այդ թվու՝ երկու կողմերի միջև փոխզիջման, համաձայնության գալու համար, – ասաց «Հանրապետական ​​կուսակցության» առաջնորդ Խաթունա Սամնիձեն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման մեկնարկից առաջ:

Խաթունա Սամնիձեն հույս ունի, որ դիրքորոշումները կմոտենան, և բանակցությունները կավարտվեն համաձայնությամբ:

«Այս համաձայնագիրը Եվրոպայի պատասխանատվությունն է: Նախաձեռնությունն անձամբ ստանձնեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով առաջին անգամ հանդիպեցրեց մեզ: Վարչապետը նաև ստանձնեց պատասխանատվություն, որ այս բանակցությունները կշարունակվեն: Այնպես որ, ես կասեի, որ բանակցությունների միջնափուլում ենք, մոտենում ենք ավարտին: Մեր, ընդդիմության դիրքերը հայտնի են միջնորդ Դանիելսոնին: Մենք ակնկալում ենք, որ այս դիրքորոշումները կմոտենան և համաձայնության կգանք: Շատ կարևոր է, թե ԵՄ-ն մեզ ինչ առաջարկներ է ներկայացնելու միջնորդական գործընթացում: Միջնորդությունը նշանակում է, որ Դանիելսոնը մեզ ներկայացնում է իր սեփական առաջարկները: Համաձայնությունը երկրի հաղթանակի և զարգացման ուղին է», – ասաց Խաթունա Սամնիձեն: