Խաշուրիի և Քարելիի մեծամասնական ընտրատարածքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ
Խաշուրիի և Քարելիի մեծամասնական ընտրատարածքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ

Խաշուրիի և Քարելիի մեծամասնական ընտրատարածքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: Ինչպես հայտարարել է 16-րդ մեծամասնական ընտրատարածքի նախագահը, 50 տոկոս պատնեշը չի հաջողվել հաղթահարել ոչ մի թեկնածուի:

Խաշուրիի և Քարելիի բնակչությունն ընտրություն է կատարել 17 մեծամասնական թեկնածուների միջև: Բոլոր 112 ընտրատեղամասերի արձանագրությունների արդյունքներն այսիսին են. «Վրացական երազանքի» թեկնածու Զաալ Դուգլաձեն ստացել է 9147 ընտրողի ձայն, որը ձայների 48.43 տոկոս է: «Միացյալ ազգային շարժում – միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» բլոկի թեկնածու Նատո Չխեիձեն ստացել է 31.5 տոկոս և դա կազմում է 5949 ընտրող:

Շիդա Քարթլիի շրջանում ամենաակտիվը եղել է Խաշուրիի մունիցիպալիտետի բնակչությունը: Այստեղ գրանցված ընտրողների 58.5 տոկոսը մասնակցել է ընտրություններին:

16-րդ ընտրատարածքի նախագահ Իմեդո Լացաբիձեի հայտարարությամբ, ընտրատարածքում արձանագրվել է միայն մեկ բողոք և այն էլ վերաբերում է ընթացակարգային խախտմանը: