Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը

10:30, 20.02.2025

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է, որ Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհով արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Ձյան և մերկասառույցի պատճառով Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգային նշանակության ավտոճանապարհին ժամանակավորապես սահմանափակված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- ասված է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ