Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Խարկովի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 32 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ վիրավորներից վեցը հոսպիտալացվել են։
Ըստ հաղորդագրությունների՝ տարածաշրջանում տեղի է ունեցել առնվազն 13 պայթյուն։ Հարձակմանը հաջորդել է հրդեհ, որը վնասել է շենքեր, այդ թվում՝ բնակելի շենք, ավտոտնակներ, գրասենյակային շենքեր և սուպերմարկետ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ռուսական բանակը հարձակման համար օգտագործել է 19 «Գերան-2» անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 19-ի գիշերը երկրի ՀՕՊ համակարգերը չեզոքացրել են ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։
Ըստ գործակալության՝ անօդաչու թռչող սարքերի թիրախը չորս շրջան է՝ Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերը և Կրասնոդարի երկրամասը, ինչպես նաև Սև և Ազովի ծովերը։