Խարկովի քաղաքապետի խոսքով, ռուսները ռմբակոծել են քաղաքը
Խարկովի քաղաքապետի խոսքով, ռուսները ռմբակոծել են քաղաքը

Ռուսները ռմբակոծել են Խարկով քաղաքը։ Տեղեկություն է տարածվում զոհվածների և վիրավորների մասին։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Խարկովի Խոլոդնոգորսկի շրջանը ռմբակոծվել է։ Այս պահին հաղորդվում է երկու հարվածի մասին։ Նախնական տեղեկություններով՝ մեկը եղել է բնակելի շենքի, իսկ մյուսը՝ վարչաարդյունաբերական շենքի վրա»,- ասաց քաղաքապետը։

Իգոր Տերեխովի խոսքով՝ տեղեկություններ կան առնվազն մեկ զոհի և երկու վիրավորի մասին։ Նրա տեղեկություններով՝ ռմբակոծության հետեւանքով վնասվել են մի քանի առանձնատներ, որոնցից մեկը հրդեհվել է։