Խարկովի և Սումիի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, իսկ 54-ը՝ վիրավորվել

10:25, 18.04.2025

Ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Խարկովի վրա։ Ռմբակոծվել է բազմահարկ բնակելի շենք, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 54-ը՝ վիրավորվել։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ «հրթիռը խոցել է Խարկովի խիտ բնակեցված թաղամասը։ Հնարավոր է, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն»։

Վիրավորներից 13-ը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ երկու երեխա։ Չորսի վիճակը ծանր է։

Պայթյուններ են գրանցվել նաև Սումիի մարզում, Նիկոլաևում և Դնեպրում։ Սումիում հարձակումը կատարվել է անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

Նմանատիպ