Խարագաուլիի մոտ, մայրուղում վթարի հետևանքով զոհվել է երեք պարեկային տեսուչ
Խարագաուլիի մոտ, մայրուղում վթարի հետևանքով զոհվել է երեք պարեկային տեսուչ

Խարագաուլիի մունիցիպալիտետի Խունևի գյուղի մոտ, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 153-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պարեկային ոստիկանության երեք տեսուչ է մահացել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ էվակուատորի և ՆԳ նախարարության մեքենայի բախման հետևանքով տուժել են նաև էվակուատորի վարորդը և մեկ այլ պարեկային տեսուչ։

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 153-րդ կիլոմետրում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Մարտի 12-ին, ժամը 10:45-ի սահմաններում, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 153-րդ կիլոմետրին՝ Խարագաուլիի մունիցիպալիտետի Խունևի գյուղում, ՆԳ նախարարության ավտոմեքենայի և FORD-ի բախման հետևանքով պարեկային ոստիկանության աշխատակիցներ են մահացել, իսկ մեկ պարեկային տեսուչ և էվակուատորի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 276 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերով (երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի անձանց մահ և առողջությանը թեթեւ վնաս), ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

Վրաստանի դատախազությունն իր ցավն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում զոհվածների ընտանիքներին և ՆԳ նախարարությանը»,- ասված է հաղորդագրությունում։