«Խանուքայի» տոնին նվիրված միջոցառման մասնակիցներին դիմել է Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն (տեսանյութ)

Թբիլիսիի Սինագոգում ընթացող  «Խանուքայի» տոնին նվիրված միջոցառման մասնակիցներին տեսազանգի միջոցով դիմել է Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և շնորհավորել բոլորին:

Միջոցառմանը ներկա են Վրաստանի վարչապետը, կառավարության անդամներ, Թբիլիսիի քաղաքապետը, դիվանագիտական կորպուսի և հրեական համայնքի ներկայացուցիչներ:

Խանուքայի տոնը տևում է 8 օր: Այդ օրերին Սինագոգում և հրեաների ընտանիքներում վառվում է մեկական մոմ: Խորհրդանշորեն առաջին մոմը այսօր վառել է Վրաստանի վարչապետը: