«Խաղաղությունը պատերազմից հզոր է. Peace > war!» Արչիլ Տատունաշվիլիի նկատմամբ համերաշխության և օկուպացիայի դեմ բողոքի ցույց Թբիլիսիում
«Խաղաղությունը պատերազմից հզոր է. Peace > war!» Արչիլ Տատունաշվիլիի նկատմամբ համերաշխության և օկուպացիայի դեմ բողոքի ցույց Թբիլիսիում

Այսօր, մարտի 4-ին, ժամը 18:30-ին ՝ Ազատության հրապարակում անց է կացվելու, Ռուսաստանի կողմից բռնազավթված Հարավային Օսիայի տարածաշրջանի, անօրեն զինված խմբավորումների կողմից սպանված վրաց զինվորական Արչիլ Տատունաշվիլիի նկատմամբ համերաշխության և օկուպացիայի դեմ բողոքի ցույց,-այս մասին ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչների հայտարարությամբ, Արչիլ Տատունաշվիլիի մահվան մասին, բռնազավթիչների վարչակազմի կողմից տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը: Նրանց խոսքերով սա առաջին դեպքը չէ, երբ սպանվում են Վրաստանի քաղաքացիներ:

«Փետրվարի 22-ին, բռնազավթված «Հարավային Օսիայի» դե-ֆակտո հանրապետության անօրեն զինված խմբավորումները, Ախալգորիում ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացիների, որոնցից մեկը նրանց կողմից սպանված Արչիլ Տատունաշվիլին էր: Բռնազավթիչների լրատվությամբ, Արչիլ Տատունաշվիլին հարցաքննությունից հետո, Ցխինվալի բանտ տեղափոխելու ժամանակ դիմադրել է զինված անձանց, այդ ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է ուժ և նա ընկել է աստիճաններից, իսկ նրա մահվան պատճառ բերել են սրտի անբավարարվածություն: Խամաճիկային ռեժիմի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանզի նրանք հրաժարվել են Արչիլ Տատունաշվիլիի դին փոխանցել վրացական կողմին:

Վրաստանի իշխանությունները պահանջել են փոխանցել Արչիլ Տատունաշվիլիի դին և ազատել Վրաստանի երկու քաղաքացիներին:

Մենք, Վրաստանի քաղաքացիներս գտնում ենք, որ նշված միջադեպին պետք է տալ խիստ արձագանք, ինչպես պետության, այնպես էլ հասարակության կողմից, քանզի սա հարված է պետականության դեմ, մեր սկզբունքների և արժեքների նկատմամբ, զարգացման և երկրի առաջանցացի վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպիչները կոչ են անում նաև մամուլի ներկայացուցիչներին, միանալ ակցիային և լուսաբանել այն:

Բացի այդ, նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին մի կողմ դնել քաղաքական հետաքրքրությունները և միանալ ժողովրդի այս բողոքին: