Խաղաղության հուշագրի ստորագրումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում կիսվում է Ավետարանից մի հատվածով՝ «Երանի խաղաղարարներին»
Խաղաղության հուշագրի ստորագրումից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում կիսվել է Ավետարանից մի հատվածով։
«Երան են խաղաղարարները, որովհետև նրանք Աստծու որդիներ կը կոչվեն։ Մատթեոս 5.9», — գրել է Հայաստանի կառավարության ղեկավարն իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես կստորագրեն խաղաղության պայմանագիրը։
Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը փորձել են ավարտել շատ առաջնորդներ, սակայն միայն ինքն է կարողացել հասնել հաջողության։