Խադայի կիրճում որոնողական աշխատանքներից հետո, չորս տարեկան երեխային գտել են մահացած
Խադայի կիրճում որոնողական աշխատանքներից հետո, չորս տարեկան երեխային գտել են մահացած։Առաջին ալիքին այս մասին տեղեկությունը հաստատել է Դուշեթի մարզպետ Զուրաբ Սեխնիաշվիլին։
Նրա տեղեկությամբ, երեխայի դին գտել են ջրվեժի տարածքում։
Ինչպես Սեխնիաշվիլին հայտնեց, համապատասխան աշխատանքներին այն տեղը, որտեղ դին հայտնաբերեցին, ցույց է տվել մոտավոր մեղադրյալը, ով նրա տեղեկությամբ, ձեռբակալված է։ Խոսքը երիտասարդ հովիվի մասին է։
Այս պահին այլ մանրամասներն անհայտ են։
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ընթացիկ տարվա հուլիսի 6-ին կանչ էր գրանցվել 112` Վրաստանի և Ամերիկայի կրկնակի քաղաքացիություն ունեցող երկու անձի և նրանց 4 տարեկան երեխայի անհետացման մասին: Կիրճում դեռ գտել են մահացած ամուսիններին, իսկ այսօր՝ նրանց երեխային։ Տեղի ունեցած փաստի վերաբերյալ ընթանում է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է անզգությամբ կյանքի կործանում և պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ։ Սկսզբնական դիտարկումներով, մահացածներից ոչ մեկի վրա բռնության նշաններ չեն հայտնաբերել։