WWF կովկասյան գրասենյակը բնապահպանության նախարարության տրանսֆորմացիայի որոշումը անվանել է անհիմն
WWF կովկասյան գրասենյակը բնապահպանության նախարարության տրանսֆորմացիայի որոշումը անվանել է անհիմն

Բնության պաշտպանության (WWF) համաշխարհային հիմնադրամի կովկասյան գրասենյակը հայտարարություն է տարածել բնապահպանության նախարարության կառուցվածքային տրանսֆորմացիայի վերաբերյալ:

Բնապահպանության համաշխարհային ֆոնդում համարում են, որ Վրաստանի կառավարության քայլը բնապահպանության նախարարության տրանսֆորմացիայի առնչությամբ՝ անհիմն է:

«Վրաստանի կառավարության հայտարարած կառուցվածքային-ֆունկցիոնալ փոփոխությունները հաշվի են առնում բնապահպանության և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարության փաստացի լուծարում, մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն ընդհանուր ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը միանում է բնապահպանության նախարարությանը: Մենք հիշում ենք նախորդ իշխանության նույնատիպ քայլը, որը ավարտվեց ապարդյուն:

Մենք չենք կորցնում հույսը, որ Վրաստանի այժմյան իշխանությունը հաշվի կառվի բնապահպանության ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հայացքները տվյալ, կարևորագույն հարցի շուրջ,- նշված է բնապահպանության համաշխարհային ֆոնդի հայտարարությունում: