WWF կովկասյան գրասենյակը բնապահպանության նախարարության տրանսֆորմացիայի որոշումը անվանել է անհիմն
Բնության պաշտպանության (WWF) համաշխարհային հիմնադրամի կովկասյան գրասենյակը հայտարարություն է տարածել բնապահպանության նախարարության կառուցվածքային տրանսֆորմացիայի վերաբերյալ:
Բնապահպանության համաշխարհային ֆոնդում համարում են, որ Վրաստանի կառավարության քայլը բնապահպանության նախարարության տրանսֆորմացիայի առնչությամբ՝ անհիմն է:
«Վրաստանի կառավարության հայտարարած կառուցվածքային-ֆունկցիոնալ փոփոխությունները հաշվի են առնում բնապահպանության և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարության փաստացի լուծարում, մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն ընդհանուր ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը միանում է բնապահպանության նախարարությանը: Մենք հիշում ենք նախորդ իշխանության նույնատիպ քայլը, որը ավարտվեց ապարդյուն:
Մենք չենք կորցնում հույսը, որ Վրաստանի այժմյան իշխանությունը հաշվի կառվի բնապահպանության ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հայացքները տվյալ, կարևորագույն հարցի շուրջ,- նշված է բնապահպանության համաշխարհային ֆոնդի հայտարարությունում: