«WizzAir» ավիաընկերությունը մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ դադարեցնում է չվերթներն Իտալիայի ուղղությամբ
«WizzAir» ավիաընկերությունը մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ դադարեցնում է չվերթներն Իտալիայի ուղղությամբ

Հունգարական «WizzAir» փոքր բյուջե ունեցող ավիաընկերությունը մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ դադարեցնում է չվերթներն Իտալիայի ուղղությամբ:

Ավիանկերության կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, Հռոմի, Բոլոնիայի, Կատանի, Նեապոլի, Միլանի և Բարիի ուղղությամբ մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ ամրագրումներ չեն իրականացվի:

«WizzAir»-ում հայտարարում են, որ լրացուցիչ տեղեկությունը կհրապարակվի առաջիկայում:

Նրանք, ովքեր արդեն գնել են ավիատոմսեր նշված ուղղություններով, ընկերությունն առաջարկում է ժամկետի փոփոխություն կամ վճարված գումարի փոխհատուցում: