Washington Post. Եվրոպացի առաջնորդները քննարկել են մինչև 30,000 զինծառայողներ ուղարկել Ուկրաինա՝ վերահսկելու, թե արդյոք Մոսկվան և Կիևը հրադադարի համաձայնություն ձեռք բերեն

12:03, 18.02.2025

ԵՄ առաջնորդները և Մեծ Բրիտանիան քննարկել են Ուկրաինա մինչև 30 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը՝ հրադադարը վերահսկելու համար, եթե Մոսկվայի և Կիևի միջև համաձայնություն ձեռք բերվի, գրում է ամերիկյան The Washington Post հրատարակությունը։

Ըստ թերթի աղբյուրների՝ եվրոպական երկրներից 25-30 հազար զինվորական կարող է միավորվել մի քանի բրիգադների մեջ, որոնք տեղակայվելու են Ուկրաինայում։ Սակայն այս գաղափարը չի նշանակում, որ խաղաղապահները առանց հատուկ կարիքի կհայտնվեն առաջնագծում։ Ըստ թերթի՝ զինվորները «պատրաստ կլինեն ուժի ցուցադրման միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը փորձեն վերսկսել պատերազմը»։

Ըստ Washington Post-ի՝ գաղափարը դեռ քննարկման փուլում է։ Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները ներկայումս «ավելի շատ մտահոգություններ են ապրում կամ բախվում են սահմանափակ ռազմական ուժերի հետ կապված խնդիրների»։ Հրապարակման մեջ չի նշվում, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։

Ինչպես գրում է հրատարակությունը, միևնույն ժամանակ եվրոպական երկրները փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պարզել, թե ինչ ռազմական օգնություն է ցուցաբերելու Վաշինգտոնը Ուկրաինային պատերազմի ավարտի հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո։

Նմանատիպ